Մատչելիության հղումներ

Կառավարությունը պարտադիրի տույժերը կասեցնելու նախաձեռնությամբ է հանդես գալիս


Հայաստանի կառավարությունը կուտակային կենսաթոշակների մասին օրենքով պարտադիր վճարները չկատարելու համար սահմանված տույժ-տուգանքների գործողությունը կասեցնելու նախաձեռնությամբ է հանդես եկել:

Գործադիրի հեղինակած նախագծով գործատուն ազատվելու է վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող անձանց համար այս տարվա հունվար-ապրիլ ամիսների կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար նախատեսված տույժերից:

Այս նախաձեռնությունը կառավարության այսօրվա որոշմամբ համարվել է անհետաձգելի:

«Այս պահին նոր օրենքով դե ֆակտո կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը», - այսօր հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Միաժամանակ վստահ եմ, որ այն կազմակերպությունները, որոնք աշխատավարձերի բարձրացման ճանապարհով իրենք են ստաձնել աշխատողների վճարումների բեռը՝ կշարունակեն կատարել վճարումները: Այդ գումարները ոչ մի տեղ չեն կորչում, դրանք աշխատողների գումարներն են, և ես պարզապես խնդրում եմ ընդամենը մի քանի ամիս սպասել` դրանց վերահաշվարկի մեխանիզմներն ամրագրելու համար: Բոլոր արդեն իսկ վճարած աշխատողները միայն կշահեն», - ասված է վարչապետի հայտարարությունում, որը հրապարակված է Կառավարության պաշտոնական կայքէջքում։


Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG