Մատչելիության հղումներ

Սիրիայում գերի ընկած ֆրանսիացի չորս լրագրողները ազատ են արձակվել


Մոտ մեկ տարի Սիրիայում գերի պահված ֆրանսիացի չորս լրագրողները ազատ են արձակվել։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գրասենյակը այսօր հայտարարել է, որ ազատ արձակված լրագրողների առողջական վիճակը նորմալ է։

Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ չորս լրագրողները Ֆրանսիա կվերադառնան այսօր։ Նրանց ազատ արձակվելու պայմանների մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Ֆրանսիացի լրագրողները 2013-ի հունիսին գերի էին վերցվել իսլամիստական ապստամբ խմբավորումներից մեկի կողմից։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG