Մատչելիության հղումներ

Պուտինը պարզեցրել է մշտական բնակության համար ռուսների՝ ՌԴ վերադառնալու կարգը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրամանագիր է ստորագրել, որով պարզեցրել է արտասահմանում ապրող հայրենակիցների՝ մշտական բնակության համար Ռուսաստան վերադառնալու կարգը, այսօր հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, արտասահմանում ապրող ռուսները հայրենիք վերադառնալիս ստիպված չեն լինի ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար հայտ լրացնել:

Բացի այդ, ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը, փաստաթղթում նշված է, որ հայրենակիցներին Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու աջակցություն ցույց տալու ծրագրի մասնակիցների համար պարզեցվել են հյուպատոսական և վիզայի ստացման հետ կապված որոշ ծախսեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG