Մատչելիության հղումներ

Հայաստանի բոլոր ճանապարհները հիմնականում անցանելի են


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ
Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ
Այսօր ժամը 11-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, փակ է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի, երկրի ամբողջ տարածքում` մասնավորապես Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում, առկա է մերկասառույց:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 16 նստելատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG