Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը «ճակատային գոտում»


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը (աջից) զորամաս այցելության ժամանակ, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է «ռազմաճակատային գոտի», այսօր փոխանցում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ պաշտպանության նախարարության ղեկավարությունը ծանոթացել է շփման գծում տեղակայված զորամասերում իրավիճակին, հանդիպել մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողների հետ:

Հասանովը նաև ստուգել է «ռազմաճակատի գծում» ժամանակակից զրահատեխնիկայի մարտունակությունը, հնարավորությունները և կիրառման արդյունավետությունը, մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման մակարդակը, այդ թվում հետաքրքրվել է զինծառայողների բարոյահոգեբանական վիճակով:

«Պաշտպանության նախարարը հանձնարարականներ տվեց կարգուկանոնի ամրապնդման, զինամթերքի և զինտեխնիկայի հետ անվտանգ վարվելու կանոնների լրջորեն պահպանման, անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG