Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ողջունում է Թուրքիայի արտգործնախարարի այցը Հայաստան


ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Յեն Փսաքի
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Յեն Փսաքի
«Մենք ողջունում ենք Ահմեթ Դավութօղլուի ծրագրված այցելությունը և հույս ունենք նրա այցելությունը հնարավորություն կստեղծի տարածաշրջանի առաջնորդների միջև երկխոսության համար»,- Վաշինգտոնում կայացած բրիֆինգում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Յեն Փսաքին՝ հավելելով.- «Մենք շարունակում ենք հորդորել երկու կողմերին՝ Թուրքիային և Հայաստանին, վավերացնել հարաբերությունները կարգավորելու արձանագրությունները և կոնկրետ քայլեր կատարել, ինչպիսին է սահմանի բացումը, ինչը կարող է օգնել, որ երկու հարևանների միջև կապերը ամրապնդվեն, աշխատատեղեր ստեղծվեն և հնարավորություններ բացվեն երկու երկրների ժողովուրդների համար: Մենք անկասկած աջակցում ենք (Դավութօղլու) այցը և լիահույս ենք, որ նրանք ընդունակ կլինեն առաջ տանել գործընթացը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG