Մատչելիության հղումներ

Հոսանքազրկման պատճառը Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի մեկուսացումն էր


Այսօր առավոտյան, մայրաքաղաք Երևանի ու մի շարք մարզերի հոսանքազրկման պատճառը, ինչպես տարածած հաղորդագրությունում նշում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի մեկուսացումն է։

Նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ էլեկտրահամակարգի մեկուսացման արդյունքում համակարգում հաճախականությունը իջել էր մինչև 5 հերցի, ինչն էլ հանգեցրել է հոսանքազրկման:

Հոսանքազրկման պատճառով մայրաքաղաքում կաթվածահար է եղել մետրոպոլիտենը, էլեկտրական տրանսպորտը, ինտերնետը։ Մետրոպոլիտենի ուղևորները հայտնվել են անելանելի վիճակում՝ մնալով մութ վագոններում։

«Ազատության» հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության լրատվական բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ կարճ ժամկետներում մետրոպոլիտենի վագոններում մնացած մարդկանց տարհանել են արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG