Մատչելիության հղումներ

Նալբանդյանը քննադատում է Եվրախորհրդարանի բանաձևը


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Եվրոպայի հարևանության քաղաքականության վերաբերյալ ընդունված բանաձևն է քննարկվել Հայաստան - Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միլան Ցաբրնոխի հետ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը նշել է, որ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ձևակերպումները հակասում են Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին։ Նա հավելել է, թե նմանատիպ ձևակերպումների հեղինակները պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին վնաս հասցնելու համար։

Միլան Ցաբրնոխը Երևան է ժամանել Հայաստան - Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի բյուրոյի նիստին մասնակցելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG