Մատչելիության հղումներ

Կոժարան «մեկ քայլ առաջ» է գնահատում Ադրբեջանի ընտրությունները


ԵԱՀԿ-ի գործող նախագահ Լեոնիդ Կոժարա, արխիվ
ԵԱՀԿ-ի գործող նախագահ Լեոնիդ Կոժարա, արխիվ
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան երեկ հայտարարություն է տարածել Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ։

Նա մեկ քայլ առաջ է գնահատել ընտրությունները, շնորհավորել Իլհամ Ալիևին ու Ադրբեջանի ժողովրդին առաջընթացի համար։

Կոժարան վկայակոչել է ընտրությունները դիտարկած ԵԱՀԿ-ի դիտորդներին։ Նա նշել է, թե դիտորդների հայտարարություններում եզրահանգում է արված, որ այս ընտրություններում առկա էր առաջընթաց ԵԱՀԿ-ի չափանիշների կիրառման, ժողովրդավարական ընտրությունների անցկացման առումով։

ԵԱՀԿ-ի գործող նախագահը անդրադարձել է նաև դիտորդների մատնանշած այն ոլորտներին, որոնք բարելավման կարիք ունեն։

Ադրբեջանի նախագահական ընտրությունների կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարը։ «Ընտրություններն Ադրբեջանում անցել են ազատ, արդար և թափանցիկ», - հայտարարել է Միշել Վուազենը՝ միաժամանակ նշելով թերությունների առկայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG