Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի պատվիրակները կհետևեն Բունդեսթագի ընտրություններին


ԱԺ-ի փոխնախագահ, ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ԱԺ-ի փոխնախագահ, ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանով, արխիվ
Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատվիրակությունը, որի կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը և խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը, սեպտեմբերի 19-23-ը ճանաչողական այցով կգտնվի Բեռլինում՝ հետևելու Գերմանիայի Բունդեսթագի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք ընտրությունների ընթացքին:

ՀՀԿ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, այցի շրջանակում պատվիրակությունը կմասնակցի «Քրիստոնեադեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության ընտրապայքարի ավարտական միջոցառմանը՝ Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ, ինչպես նաև հանդիպումներ կունենա ՔԴՄ կուսակցության գործընկերների և «Քոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG