Մատչելիության հղումներ

Հենրիխ Մխիթարյանը հաղթանակ է բերել «Բորուսիային»


Դորթմունդի «Բորուսիայի» նոր խաղացողներ Պիեռ-Էմերիկ Այբամերանգը, Սոկրատիսը, Հենրիխ Մխիթարյանը և մարզիչ Յուրգեն Քլոփը թիմի մարզաբազայում, 9-ը հուլիսի, 2013թ.
Դորթմունդի «Բորուսիայի» նոր խաղացողներ Պիեռ-Էմերիկ Այբամերանգը, Սոկրատիսը, Հենրիխ Մխիթարյանը և մարզիչ Յուրգեն Քլոփը թիմի մարզաբազայում, 9-ը հուլիսի, 2013թ.
Դորթմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի չորրորդ տուրում այսօր Մայնի Ֆրանքֆուրտում հյուրընկալվել է տեղի «Այնտրախտին» և հաղթել է 2-1 հաշվով։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն առաջին գոլը խփել է 10-րդ րոպեին։

36-րդ րոպեին «Այնտրախտում» հանդես եկող Չեխիայի հավաքականի հարձակվող Վացլավ Կադլեցը հավասարացրել է հաշիվը, սակայն 56-րդ Հենրիխ Մխիթարյանը հուժկու հարվածով իր երկրորդ գոլն է խփել և հաղթանակ պարգևել «Բորուսիային»։

Դորթմունդի թիմը չորս տուրերում շահել է չորս հաղթանակ և այսօրվա դրությամբ Բունդեսլիգայում 12 միավորով զբաղեցնում է առաջին տեղը։

5-րդ տուրում «Բորուսիան» Դորթմունդում սեպտեմբերի 14-ին կընդունի «Համբուրգին»։

Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG