Երեկ Թեհրանում իր երդմնակալության արարողության ժամանակ ելույթում Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել արևմտյան երկրների առաջնորդներին՝ ջանքեր գործադրել Իրանի միջուկային ծրագրի պատճառով սահմանված միջազգային պատժամիջոցները վերացնելու համար։
Ռոհանին նաև ասել է, որ իսլամական հանրապետության հետ համագործակցելու միակ ուղին երկխոսության, փոխադարձ հարգանքի և վստահության միջոցով կարող է լինել։
Արարողությանը հրավիրված էին հինգ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի, Աֆղանստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Պակիստանի նախագահները։