Մատչելիության հղումներ

Կարմրուկի նոր դեպքեր չեն արձանագրվել


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, վերջին երկու շաբաթների ընթացքում Հայաստանում կարմրուկի նոր դեպքեր չեն արձանագրվել:

Մայիսին կարմրուկով հիվանդացած 4 մարդիկ, որոնցից երկուսը երեխաներ էին, Սահակյանի տեղեկացմամբ, արդեն ապաքինվել են:

«Մենք ոչ մի դեպք չունենք այս պահին: Ունեցել ենք 4 դեպք, որոնց վարակի աղբյուրը եղել են Վրաստանի հիվանդ քաղաքացիներ կամ հենց Վրաստանի բնակիչներ: Բայց մեր երկրում հիվանդությունը տարածում չի ստացել», - ասաց նա` հավելելով, որ հարեւան Վրաստանում, հատկապես մայրաքաղաքում համաճարակը շարունակվում է. - «Ամեն օր գրանցվում էր 80-100 դեպք, բայց վերջին 3 օրվա ընթացքում վիճակը կայունացել է, դեպքերի թիվը ավելացել է ընդամենը 40-ով»:

Ամառային հանգիստը Վրաստանում անցկացնել մտադրվող հայաստանցիներին, ովքեր չեն հիվանդացել կարմրուկով կամ ստացել են համապատասխան պատվաստանյութը, Սահակյանը խորհուրդ տվեց անպայման ստանալ պատվաստումը, որը պոլիկլինիկաներում կատարվում է անվճար: Դա պետք է անել մեկնելուց առնվազն 10 օր առաջ. - «10-րդ օրը արդեն մարդու օրգանիզմում 75 տոկոսով հակամարմինները կան: Իսկ լիարժեք պաշտպանություն զարգանում է 4 շաբաթ հետո»:


Լիլիթ Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG