Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են ՊՆ քննչականի պաշտոնյան եւ փաստաբանը


Զինդատախազության կողմից ստացված հաղորդման հիման վրա, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության եւ ՊՆ-ի քննչական ծառայության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր առավոտյան կաշառք տալու եւ ստանալու պահին ձերբակալվել են ՊՆ-ի քննչական ծառայության 1-ին կայազորային քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ, մայոր Վահան Հարությունյանը եւ փաստաբան Ազատ Ավագիմյանը: Այդ մասին հաղորդում է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը վարում է պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը:

Անհետաձգելի քննչական գործողությունները կատարելուց հետո քրեական գործն ըստ քննչական ենթակայության կուղարկվի Հատուկ քննչական ծառայություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG