Մատչելիության հղումներ

Քերրին Ղարաբաղի հարցում առաջխաղացման հնարավորություն է տեսնում


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին առաջխաղացման հնարավորություն է տեսնում ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Այդ մասին պետքարտուղարն ասել է երեկ Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ:

Ընդգծելով, որ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ը շահագրգռված է օգնել Հայաստանի եւ Ադրբեջանին` գտնելու ճանապարհ դեպի առաջ, պետքարտուղարը շարունակել է. - «Վերջին բանը, ինչ մենք ցանկանում ենք, վերադարձն է պատերազմին եւ հակամարտությանը: Ես հավատում եմ, որ կա ճանապարհ դեպի առաջ, եւ մենք կշարունակենք հանգիստ եւ համբերատար աշխատել` ձգտելով խրախուսել կողմերին վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել, [...] կամ գտնել ուղի դեպի այս խնդրի կարգավորումը»:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ հանդիպելու է նաեւ երեկ երկօրյա այցով Վաշինգտոն մեկնած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG