Մատչելիության հղումներ

Իրանի նախագահի 8 թեկնածուները բանավիճել են ուղիղ հեռուստաեթերում


Յուրաքանչուր հարցին պատասխանելու համար նախագահի թեկնածուներին տրվել է մեկուկես րոպե:

Բանավեճի առաջին մասը նվիրվել է երկրի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին, մասնավորապես, բարձր գործազրկության պայմաններում նոր աշխատատեղերի ստեղծմանը, սղաճի դեմ պայքարին եւ նորակառույց բնակարանների մատչելիությանը:

Թեկնածուներին հարցնում էին, թե ինչպես կարելի է նվազեցնել Իրանի կախվածությունը նավթի արտահանումից, որից ստացվող եկամուտները շարունակում են նվազել միջազգային պատժամիջոցների կիրառման հետեւանքով:

Նախագահի 8 թեկնածուներից մեկը` նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին առաջարկել է սկսել թուրքմենական գազի տարանցիկ մատակարարումներ Թուրքիա եւ Եվրոպա: Միջազգային հարաբերությունների գիտակի համբավ վայելող Վելայաթին հավելել է, որ երկրի տնտեսությունը հետագա ճնշումներից զերծ պահելու համար հարկավոր է բարելավել հարաբերությունները այլ պետությունների հետ:

Նախագահի ընտրություններն Իրանում նշանակված են հունիսի 14-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG