Մատչելիության հղումներ

Թավրիզում հայերի պատմության թանգարան կբացվի


Իրան - Տեսարան Թավրիզ քաղաքից
Իրան - Տեսարան Թավրիզ քաղաքից
Թավրիզում շուտով բացվելու է Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգում բնակվող հայերի պատմության թանգարան: Այդ մասին հաղորդել է Իրանի մշակութային ժառանգության, գիտական աշխատանքների եւ զբոսաշրջության կազմակերպության տնօրեն գլխավոր տնօրեն Թուրաբ Մոհամադին:

Ինչպես տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով IRNA-ի հաղորդագրությունը, Մոհամադին ասել է, որ թանգարանում կներկայացվեն տարբեր ժամանակաշրջաններում Արեւելյան Ադրբեջան նահանգում հայերի ապրելակերպն արտացոլող ցուցանմուշներ: Այդ նպատակով բանակցություններ են տեղի ունեցել հայ համայնքի հետ, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել թանգարանին Թավրիզի եկեղեցիներից մեկում հավաքված ցուցանմուշները հանձնելու վերաբերյալ:

Թանգարանը կգործի հայկական «Ասադի» դպրոցի շենքում, որը 115 տարվա պատմություն ունի եւ պատմական հուշարձան է համարվում: Շենքում վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն:

Հավաքված ցուցանմուշներից ամենահինը, ըստ Մոհամադիի, ավելի քան 500 տարվա պատմություն ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG