Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանումներ է պահանջում Կադիրովից


Չեչնիացի ֆուտբոլասերները «Թերեք» - «Ռուբին» հանդիպման ժամանակ, Գրոզնի, 17-ը մարտի, 2013թ.
Չեչնիացի ֆուտբոլասերները «Թերեք» - «Ռուբին» հանդիպման ժամանակ, Գրոզնի, 17-ը մարտի, 2013թ.
Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանումներ է պահանջում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովից այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել է, թե ռուսաստանցի մրցավարների շարքում կան կաշառակերներ։

Երկուշաբթի օրը Կադիրովն ասել է, թե մրցավարներից մեկն իրենից կաշառք է պահանջել Գրոզնիում ֆուտբոլային խաղից առաջ։ Չեչնիայի նախագահի փոխանցմամբ` ինքը մերժել է պահանջը եւ իբր, ի պատասխան դրան, մրցավարը կողմնապահություն է դրսեւորել, ինչի արդյունքում Գրոզնիի «Թերեք»-ը պարտվել է։

Կադիրովը չի ասել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել այդ միջադեպը, սակայն ռուսաստանյան մամուլը հաղորդում է, որ մարտին «Թերեք»-ի եւ Կազանի «Ռուբին»-ի հանդիպումից հետո Չեչնիայի նախագահը զայրացած հայհոյել է մրցավարին եւ ասել, թե նա «ծախել է խաղը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG