Մատչելիության հղումներ

ԵՄ-ն արձագանքում է Սաակաշվիլիի աջակիցների ձերբակալություններին


Շտեֆան Ֆյուլե, Քեթրին Էշթոն
Շտեֆան Ֆյուլե, Քեթրին Էշթոն
Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի եւ սոցիալական ապահովության եւ առողջապահության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլիի ձերբակալություններին:

Հայտարարության մեջ ասված է, որ Եվրամիությունը ուշադրությամբ հետեւելու է նախկին նախարարների դեմ իրավաբանական գործընթացին, եւ ակնկալում է, որ այն կլինի արդար, թափանցիկ եւ անկախ` միջազգային չափանիշներին համապատասխան: Փաստաթղթում Էշթոնը եւ Ֆյուլեն նաեւ հույս են հայտնում, որ երկուսի դեպքում էր կգործի արդարադատությունը եւ կբացառվեն քաղաքական դրդապատճառները:

Այս հայտարարությանն անմիջապես արձագանքել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` ողջունելով Եվրամիության ցուցաբերած հետաքրքրությունը Վրաստանում ընթացող գործընթացների նկատմամբ: Իվանիշվիլին ասել է, որ իրենց համար շատ մեծ նշանակություն ունի Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչների այս ուշադրությունըմ եւ վստահ է` համապատասխան պետական մարմինները կանեն ամեն ինչ, որ դատական գործընթացները համապատասխանեն միջազգային չափանիշներին եւ Վրաստանի օրենքներին:

Իվանիշվիլին բացառել է ընթացող իրավաբանական գործընթացների վրա քաղաքական ազդեցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG