Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում հրադադարի 200 խախտում շփման գծում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` մայիսի 12-18-ը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG