Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում օրինականացվել են համասեռական ամուսնությունները


Ֆրանսիայի նախագահ Ֆարնսուա Օլանդն այսօր ստորագրել է համասեռական ամուսնությունները եւ որդեգրումները թույլատրող օրենքը։

Այս քայլով Ֆրանսիան դառնում է Եվրոպայի 8-րդ, իսկ աշխարի՝ 14-րդ երկիրը, որտեղ համասեռական ամուսնությունները օրինականացվում են։

Այս օրինագիծը Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաների, ինչպես նաեւ դատական կարգով բողոքարկումների առիթ էր դարձել, սակայն ուրբաթ օրը այդ երկրի Սահմանադրական դատարանը վճռեց, որ օրինագիծը «չի հակասում որեւէ սահմանադրական դրույթի» եւ չի խաթարում «հիմնարար ազատություններն ու ազգային ինքնավարությունը»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG