Ժամը 11։00-ի դրությամբ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 15 տոկոսը։
- Հեղինակ՝ Ռուզաննա Ստեփանյան
«Ես քվեարկել եմ զարգացող, բարեկարգ եւ ավելի հարմարավետ Երեւանի համար, ընտրել եմ համեստ եւ հստակ կառավարող տեսակ: Քվեարկել եմ այն մարդու եւ քաղաքական ուժի համար, ով հստակ պատկերացնում է Երեւանի քաղաքապետի եւ ընդհանրապես քաղաքապետարանի տեղն ու դերը Հայաստանի պետական կառավարման համակարգում եւ ընդհանրապես քաղաքական կյանքում», - հայտարարեց Հայաստանի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, որը տիկնոջ հետ քվեարկեց թիվ 9/11 ընտրատեղամասում:
- Հեղինակ՝ Նարինե Ղալեչյան
ժամը 11.30-ի դրությամբ , տարբեր ընտրատեղամասերից ստացված ընտրախախտումների դեպքեր է առանձնացրել նաեւ ՀՀ ոստիկանությունը
1.Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին զանգահարած քաղաքացին նշել է, որ իրենց հարևան, 26 տան բնակիչ Ս. Մ.-ն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից կաշառք է բաժանել բոլորին:
2.Անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ թիվ 97 միջնկարգ դպրոցում գտնվող թիվ 11/32 ընտրատեղամասում, մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են հայտնաբերել: Մեկնած օպերատիվ խմբին հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 08:20-ին նկատել է մի տղամարդու, երկու ծրար ձեռքին քվեատուփին մոտենալիս, և մոտենալով նրան՝ կանխել է ծրարները կնքելն ու քվեատուփ գցելը, որոնց մեջ հայտնաբերվել է մեկական քվեարկած քվեաթերթիկ:
3. ժամը 09:55-ին ՀՅԴ-ի թեժ գծից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն և հայտնել, որ իրենց են զանգահարել քաղաքացիներ և հայտնել, որ Աէրացիա թիվ 169 դպրոցի դիմաց 5 հարկանի շենքի բակում ընտրակաշառք են բաժանում, որտեղի բնակիչները ընտրություն են կատարում թիվ 12/20 և 12/21 ընտրատեղամասերում:
4. ժամը 08:20-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ մաս է զանգահարել է Ս. Կ.-ն և հայտնել, որ թիվ 3/06 ընտրատարածքում, կապված քվեաթերթիկի նկարահանման հետ, վիճաբանություն է:
5. ժամը 10:10-ին ՀՅԴԱջափնյակի կոմիտեից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Վ. Ս.-ն և հայտնել, որ 16 թաղ. 23 շենքի բակում 11 ՏՏ 700 կանաչ գույնի ԲՄՎ ա/մ-ով փող են բաժանում:
6. ժամը 10:15-ին ՀՅԴ թեժ գծից` ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն և հայտնել, որ 6/28, 6/29, 6/30 ընտրատեղամասերում, որը գտնվում է Աջափնյակ թաղամասում, ավտոմեքենաներ են կանգնած և գումարներ են բաժանում:
Բոլոր այս դեպքերով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր։

- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
«Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը քվեարկեց թիվ 6/28 ընտրատեղամասում։
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա պնդեց, որ երեկ երեկոյան արդեն լսել է, որ մինչեւ 20 հազար դրամի հասնող ընտրակաշառքներ են բաժանվել եւ Ոստիկանությունն ու ԱԱԾ–ն ուշադրություն չեն դարձնում տեղի ունեցածին։

- Հեղինակ՝ Նանե Սահակյան
Բազմաթիվ լրատվական կայքեր արդեն արձանագրել են, որ մի շարք երթուղային տաքսիներ այսօր դուրս են եկել գծից եւ ընտրողներին տեղափոխում են ընտրատեղամասեր: Լրագրողները երթուղային տաքսիներին նկատել են փողոցներում, որոնք ներառված չեն տվյալ երթուղում: Լուրեր կան, մասնավորապես, 71, 39, 48, 5, 72 82 համարի երթուղային տաքսիներ մասին: Հաղորդումներ կան, որ որ երթուղայինների կուտակումներ են նկատել Արաբկիրի թաղապետրանի առջեւ եւ Արաբկիր համայնքի ՀՀԿ-ի կենտրոնական շտաբի առջեւ:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանը այսօր ժամը 11-ի սահմաններում զանգահարել է «Տաքսի Z» ծառայություն եւ խոսել որպես հաճախորդ, նրան հայտնել են, որ «ազատ մեքենա չկա», հարցին, թե երբ կլինի, պատասխանել են, որ չի լինի, որովհետեւ այսօր ընտրություններ են: Այս տաքսի ծառայությունը հայտարարագրված է քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի ունեցվածքի ցուցակում, նշված է, որ նա ծառայության 50 տոկոսի բաժնետերն է:
Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը պարզաբանեց այսպես. – «ՀՀԿ կենտրոնական շտաբը նման կազմակերպչական աշխատանքներով չի զբաղվում [խոսում է երթուղայիններով անվճար ընտրողներին տեղամասներ տանելու մասին], իսկ ինչ վերաբերում է երեւույթին, մարդիկ կարող են սեփական նախաձեռնությամբ տեղափոխումներ իրականացնել, ինչը չի հակասում օրենսդրությանը»: Մեր հարցին, թե ինչպես կարող են գծի տերերը օրենքի սահմաններում սեփական նախաձեռնությամբ նման բան անել, պատասխանեց, թե արդյո՞ք մենք փաստեր ունենք, որ հենց գծի տերերն են հանում երթուղայինները գծերից:
«Գուցե մեկը հարեւաններին փոխօգնության սկզբունքով տարել է տեղամաս, նման աջակցությունը չի բացառվում եւ չի արգելվում»,– ասաց ՀՀԿ ներկայացուցիչը։
Մեր դիտարկմանը, թե հենց մեր թղթակիցներն են տեսել գծերից դուրս երթուղայիններ, ասաց, որ ինքը նման փաստեր չունի:
Իսկ ի պատասխան հարցի, թե արդյոք օրենքի ակնհայտ խախտում չէ, երբ քաղաքապետի թեկնածուին պատկանող տաքսի ծառայությունը այսօր չի աշխատում, ասաց, որ ինքը կզանգի եւ մեզ նման կփորձի ճշտել տաքսի ծառայությունից` աշխատում են, թե ոչ:
Ավելի ուշ արդեն, Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը մեր զանգերին չպատասխանեց:

- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ուրիշի փոխարեն քվեարկության դեպք 3/23 ընտրատեղամասում
Քանաքեռ-Զեյթուն համայնքի 3/23 ընտրատեղամասում «Ազատություն» ռադիոկայանը ընտրախախտման ականատես եղավ՝ քաղաքացի Հարություն Մինասյանը, ով եկել էր ընտրելու, բացահայտեց, որ իր փոխարեն արդեն քվեարկել են։
Փաստի առթիվ արձանագրություն կազմվեց։
Մեր հարցին՝ ընտրողի ընտրական իրավունքը կվերականգնվի արդյո՞ք, ընտրական հանձնաժողովի ԲՀԿ–ական նախագահ Վարդան Գալստյանը պատասխանեց, որ կփորձեն։
- Հեղինակ՝ Կարլեն Ասլանյան
Լարված իրավիճակ՝ թիվ 179 դպրոցում տեղակայված ընտրատեղամասերում
Վաղ առավոտից լարված իրավիճակ է Մալաթիա-Սեբաստիա շրջանի թիվ 179 դպրոցում տեղակայված երկու՝ 8/08, 8/09 ընտրատեղամասերում։
8/08-ի տեղամասային հանձնաժողովի ԲԿՀ-ական նախագահը ոստիկանությանը խնդրել է ուժեղացված հսկողություն իրականացնել՝ միջադեպերը կանխելու եւ լարվածությունը թուլացնելու համար։
Այս տեղամասում են աշխատում «Քաղաքացի Դիտրոդ» նախաձեռնության դիտորդները, ովքեր բարձրաձայնում են տարբեր տեսակի ընտրախախտումների մասին, պնդում են, որ այստեղ ընտրողներին ուղղորդում են, խոչընդոտում են իրենց աշխատանքը, փորձում են տեսախցիկները անջատել, խլել, սպառնում են եւ վիրավորում։ Դիտորդները նաեւ հայտարարում են, որ մի քանի ժամ շարունակ այստեղ են եղել ՀՀԿ-ի մի քանի վստահված անձինք, ինչն ընտրական օրենքի խախտում է։
8/08-ում ՀՀԿ-ի վստահված անձը դիտորդների պնդումները «սուտ, հերյուրանք» են անվանում, պնդելով, որ նրանք նպատակադրված եկել են սադրանքներ իրականացնելու։ Նա պնդեց, որ այդպիսի մարդկանց պետք է տեղափոխել հոգեբուժարան։
«Ազատություն» ռ/կ տեսախցիկը ընտրատեղամասում պաբերաբար կուտակումներ է արձանագրում, տեղամաս են գալիս շքեղ մեքենաներ, որոնք, դիտորդների վկայությամբ, ողջ օրը շրջել են այստեղ։ Տեղամասի մուտքի մոտ դիտորդները արդեն քվեարկած մարդկանց կուտակումներ են արձանագրում, սակայն ոստիկանները չեն արձագանքում։
8/08-ում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ արձանագրել է, թե ինչպես տարեց մի ընտրողի անհայտ անձը հորդորել է քվեարկել 6 համարի՝ ՀՀԿ-ի օգտին, եւ անմիջապես հեռացել։ ԲՀԿ-ի վստահված անձը «խայտառակություն» էր որակում այս տեղամասում ստեղծված իրավիճակը։
- Հեղինակ՝ Հովհաննես Շողիկյան
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քվեարկեց Ավան վարչական շրջանում տեղակայված 1/17 ընտրատեղամասում։ Մանրամասները՝ այստեղ։
- Հեղինակ՝ Նաիրա Բուլղադարյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանը քվեարկելուց հետ լրագրողների հետ զրույցում մտահոգիչ գնահատեց ընտրական գործընթացը: Մանրամասները՝ այստեղ։
Ոստիկանությունը պարզաբանում է
Լրատվամիջոցներով տարածվել է «Քաղաքացի Դիտորդ» նախաձեռնության հայտարարությունը` արձանագրված խախտումների վերաբերյալ, համաձայն որի` թիվ 3/36 տեղամասի (Նուբարաշենի 175 դպրոց) ընտրացուցակներում ընդգրկված են քաղաքացիներ, որոնց Երեւանի գրանցումը սկսվում է 2013 թվականի փետրվարի 21 ից:
Այդ առնչությամբ Հայաստանի ոստիկանությունը պարզաբանում է, որ ընտրողների ցուցակները կազմվել են բացառապես Ընտրական օրենսգրքի պահանջների հիման վրա. - «Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ընտրողների ցուցակում չեն կարող ընդգրկվել այն քաղաքացիները, որոնք այդ համայնքում հաշվառվել են ընտրություններ նշանակվելուց հետո: Նշված պարբերության դրույթները չեն տարածվում այն քաղաքացիների վրա, որոնք համայնքում հաշվառվել են ամուսնությամբ, պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրվելու, ազատազրկման ձեւով պատիժը կրելուց ազատվելու, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվելու կամ այդ համայնքում անշարժ գույք ձեռք բերելու հանգամանքներով պայմանավորված: Երեւանի ավագանու ընտրությունների նշանակման օրը 2013 թվականի փետրվարի 21 է: ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով Նուբարաշեն վարչական շրջանի ընտրողների ցուցակում իրավաչափորեն ընդգրկվել են ընդամենը 6 ընտրող, որոնցից` 1-ը` ՀՀ քաղաքացիություն ընդունելու եւ ՀՀ-ում մշտական բնակություն հաստատելու հիմքով, 5-ը` անշարժ գույք ձեռք բերելու հիմքով»:
---------
Ավան վարչական շրջանի թիվ 1/08 ընտրատեղամասի մետաղյա կնքված պահարանը այսօր ժամը 7:30 սահմանված կարգի համաձայն Ոստիկանության ծառայողների կողմից հանձնվել է թիվ 1/08 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Ա.Մ.-ին., որի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն: Ժամը 8:00 հանձնաժողովի նախագահ Ա.Մ.-ի կողմից հայտնաբերվել է, որ դրոշմակնիքը բացակայում է: Պարզվել է, որ կնիքը թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի տրամադրել: Ժամը 08:15 կնիքը թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովը տրամադրել է եւ ժամը 08:20 թիվ 1/08 ընտրատեղամասում սկսվել է ընտրական գործընթացը: