- Հեղինակ՝ Կարլեն Ասլանյան
8/08 եւ 8/09 ընտրատեղամասերում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Տեղամասի առաջ մոտ 5 տասնյակ տղամարդիկ են կուտակվել, ովքեր վիճաբանության մեջ են մտնում դիտորդների հետ։
Քիչ առաջ տեղամասեր այցելեց Միացյալ Նահանգների դեսպանատան ներկայացուցիչը, որին դիտորդները ներկայացրեցին ստեղծված իրավիճակը։
Իշխող Հանրապետական կուսակցության վստահված անձը փորձում էր խոչընդոտել «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքը՝ ձեռքով հրելով տեսախցիկը։ Այս տեղամասի մասին կարդացեք նաեւ այստեղ։

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հաղորդել է ընտրախախտման մասին՝ Նորքի 4-րդ զանգվածի թիվ 2/8 տեղամասային ընտրական հանձնաժողովից։
Ըստ Սաֆարյանի՝ «Ժառանգության» անդամը նկատել է, որ ընտրելու եկած ընտրողի անձնագրի վերջին էջում, որտեղ ցնդող թանաքով դրոշմակնքվում է, թաց է, ավելի ստույգ` ամենայն հավանականությամբ խնամքով մաքրված է քիչ առաջ այլ տեղամասում դրված քվեարկության կնիքը: Ընտրողի անձնագրային տվյալները վերցվել են, կազմվել է արձանագրություն, տվյալները փոխանցվել են նաեւ տեղում հսկողություն իրականացնող ոստիկաններին»:

Քիչ առաջ 8/09 տեղամասային հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչը կանխեց կրկնակի քվեարկության փորձը։ Նա «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ անձնագրում կնիք է հայտնաբերել, ինը վկայել է այն մասին, որ այդ անձը արդեն քվեարկել է։ Միջադեպի պատճառով վիճաբանություն է ծագել, տեղամասում գտնվող ոստիկանները չեն միջամտում։
Քաղաքացու մոտ հայտնաբերվել է հօգուտ ՀԱԿԿ-ի քվեարկված 3 քվեաթերթիկ

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, 191 դպրոցում տեղակայված 8/23 ընտրատեղամասում մի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 3 քվեաթերթիկ, որոնք քվեարկված են հոգուտ ՀԱԿԿ-ի: Դեպքը արձանագրվել է: Տեղեկացվել է նաև Ոստիկանությունը:

- Հեղինակ՝ Նանե Սահակյան
Հովհաննես Քոչարյան. «Ընտրական օրեսգիրքը արգելում է կենսաչափական անձնագրերով ընտրության գնալ»
Մի օգտատեր «Ֆեյսբուք» սոցցանցում գրել է. - «Հայաստանի Հանրապետության տված օրինական, վավերական անձնագիրս ինձ զրկեց ընտրական իրավունքից, որովհետև կենսաչափական է, իսկ հասցես նշված է չիփի մեջ, որը կարդալու հնարավորություն հանձնաժողովները չունեն»:
«Ազատություն» ռադիոկայանը ՀՀ Ոստիկանության անձնագրերի վարչությունից փորձեց ճշտել, թե ինչ է նախատեսել Ոստիկանությունը, նման դեպքերում ի՞նչ պետք է անեն քաղաքացիները:
Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն ասաց. – «Ընտրական օրեսգիրքը արգելում է կենսաչափական անձնագրերով ընտրության գնալ, ID քարտով չի կարելի քվեարկության գնալ: Ընտրել հնարավոր է միայն հին անձնագրերով»:
Նա հղում կատարեց Ընտրական օրեսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասին, որտեղ նշված է, որ «անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը (առանց կենսաչափական տվյալների)»:
Հին անձնագրերը հենց դրա համար էլ թողնվեցին շրջանառության մեջ», - ասաց Քոչարյանը:
- Հեղինակ՝ Կարլեն Ասլանյան
Սամվել Ալեքսանյանը սպառնում է «լարված» տեղամասի ՀՀԿ-ական վստահված անձանց
Քիչ առաջ 8.08 եւ 8.09 տեղամասեր էր այցելել հենց այս վարչական շրջանից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված` իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը։
Լսելով դիտորդների դժգոհությունները նա արձագանքում էր, որ «չի կարող նման բան պատահել»։
Դիմելով ՀՀԿ վստահված անձանց՝ Ալեքսանյանն ասաց. - «Եվս մեկ զանգ այս տեղամասերից՝ ինձանից չնեղանաք, ձեռքիցս չեք պրծնի»։
Ահազանգի հետքերով այս տեղամասեր են ժամանել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։
Հիշեցնենք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 179 դպրոցում տեղակայված երկու՝ թիվ 8/08 եւ 8/09 ընտրատեղամասերում առավոտից լարված իրավիճակ է տիրում, դիտորդները հաղորդում են բազմաթիվ ընտրախախտումների մասին։
- Հեղինակ՝ Նարինե Ղալեչյան
«Բարեւ Երեւան» դաշինքը ներկայացրել է ժամը 12.00-ի դրությամբ իրենց կողմից արձանագրված ընտրախախտումների դեպքերը, առանձնացրել ենք առավել ուշագրավ խախտումները.
1. 07:00 մայիսի 4-ից Յու-Քոմ ընկերության կողմից անջատված է Երզնկյան 75 հասցեում գտնվող Քաղաքացիական ազգային նախաձեռնության տարածքում տեղակայված «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնի ինտեռնետ-կապը: Յու-Քոմ-ի գրասենյակից մեզ դա բացատրել են «տեխնիկական խնդիրների» առկայությամբ:
2. 08:00, Էրեբունու 13/25 տեղամասից ահազանգել է «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Արուս Հովհաննիսյանը եւ հայտնել, որ ՀՀԿ-ի կողմից նշանակված նույն հանձնաժողովի նախագահ Աիդա Զաքարյանը ճնշում է գործադրում իր վրա՝ ընտրողների անունից պահանջելով ներողություն խնդրել նախորդ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած վիճաբանության համար:
3. 09:00 Զարուհի Փոստանջյանը ահազանգում է, որ 4/26 տեղամասում ընտրողների թիվը նախագահական ընտրությունների համեմատ ավելացել է 40-ով, իսկ 4/24-ում՝ գրեթե 100-ով:
4.10:50 ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «Ժառանգության» կողմից նշանակված հանձնաժողովի 8 անդամներ չեն ներկայացել իրենց տեղամասեր: «Ժառանգության» կենտրոնական գրասենյակից փորձել են ճշտել ԿԸՀ-ից, թե կոնկրետ ո՞ր տեղամասերի հանձնաժողովականներն են բացակայում, սակայն Սմբատյանի օգնականը՝ վերջինի հետ խոսելուց հետո հրաժարվել է տրամադրել այդ տեղեկությունները: 12:00-ի դրությամբ ԿԸՀ-ն այդպես էլ չի տրամադրել «Ժառանգության» կենտրոնական գրասենյակին այդ տեղեկատվությունը:
5. 09:20, Շենգավիթի քաղմասի հետնամասում բաժանվում է ընտրակաշառք: գտնվող մանկապարտեզում՝ 8/32 ընտ Ահազանգը փոխանցվել է նաեւ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Երեկ 144 դպրոցում բաժանվել է ընտրակաշառք:
6. 09:25, 2/8 տեղամասում Նոր Նորքի 4-րդ հատվածում «Ժառանգության» ներկայացուցիչը բռնել է մի մարդու, ով փորձել է կրկնակի քվեարկություն անել: Նրա անձնագրից մաքրված է եղել կնիքը, սակայն նա փորձել է տվյալները փոխանցել է ոստիկանությանը: «Բարեւ Երեւանի» ներկայացուցիչները մեկնել են տեղամաս:
7. 09:35, «Բլեյանի դպրոցի» շրջակա շենքերում բաժանվում են գունավոր գրիչներ եւ ընտրողներին յուրաքանչյուրին 20.000 գումար են տալիս՝ ՀՀԿ-ին ընտրելու համար: Ահազանգը փոխանցվել է նաեւ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
8. 10:00-ի շրջաքայքում 11/14-ում բաց քվեարկություն է իրականացրել, հայտարարելով, որ քվեարկում է 6-րդ համարի օգտին անձնագիրը չի տվել, որ կնքեն, «Ժառանգության» ներկայացուցիչը ահազանգել է հանձնաժողովի անդամին, ով դիմել է ոստիկանությանը: Ոստիկանը տարել է նշված անձնավորությանը եւ առանց տվյալները արձանագրելու բաց է թողել: Խախտման մասին աջձանագրություն է կազմվել «Ժառանգության» ներկայացուցչի կողմից: Ոստիկանի անգործության մասին տեղեկատվությունը փոխանցվել է նաեւ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
9. Դիտորդ Կարեն Վարդանյանը ահազանգում է, որ Յու-Քոմ ընկերությունը իր աշխատակիցներին հրահանգել է ընտրել Տարոն Մարգարյանին:
10. 4/22 տեղամասում հանձնաժողովի նախագահը թույլ է տվել մի անհայտ քաղաքացու քվեարկել ID-քարտով:

- Հեղինակ՝ Էլինա Չիլինգարյան
Ավանի ընտրատեղամասերից մեկին «մոռացել» էին կնիք տալ
1/8 ընտրատեղամասում (Ավան) քվեարկությունը 22 րոպե ուշացումով է սկսվել` կնիքի բացակայության պատճառով:
Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանի խոսքով, «պարզապես մոռացել էին» իրենց կնիք տալ, «ոչ մի դիտավորություն չկա»:
«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից չեն բերել: Չգիտեմ ում մեղավորությունն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մանուչարյանը:
- Հեղինակ՝ Աստղիկ Բեդեւյան
Երեւանի ավագանու ընտրություններում ժամը 14-ի դրությամբ քվեարկել է 273 հազար 899 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 33.55 տոկոսը: Ընտրողների ամենամեծ ակտիվությունը տվյալ ժամի դրությամբ եւս, ինչպես եւ երեք ժամ առաջ, Աջափնյակ վարչական շրջանում է, որին հաջորդում են Ավանը եւ Նորք-Մարաշը, իսկ ամենապասիվը առայժմ Մալաթիա-Սեբաստիայի ընտրողներն են:
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Տեսողության խնդիր ունեցող հայրը քվեարկել էր դստեր փոխարեն
Ուրիշի փոխարեն քվեարկության եւս մեկ դեպք եղել է Արաբկիր վարչական շրջանում: 4/29 տեղամասում քվեարկելու եկած Իզաբելլա Աբգարյանը, ով, ի դեպ, ներառված է «Բարեւ Երեւան» դաշինքում, պարզել է, որ իր փոխարեն նույնպես արդեն քվեարկել են, իսկ Աբգարյանին առաջարկել են քվեարկել այլ մարդու փոխարեն: Ինչպես հետո պարզվել է, այլ մարդը հենց Իզաբելլայի հայրն է եղել, ով տեսողության խնդիր ունի եւ չի տեսել, թե որտեղ է ստորագրում:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Իզաբելլա Աբգարյանը ասաց, որ հրաժարվել է ստորագրել այլ անձի անվան դիմաց, քանզի դա իրավախախտում է, եւ կապ չունի, որ իր հայրն է:
«Հանձնաժողովի անդամները բողոքում էին, որ իրենց ճնշում են վստահված անձինք, խուճապ են ստեղծում, եւ իրենք էլ շփոթվում են: Սա արդեն երկրորդ դեպքն էր մեր ընտրատեղամասում», - ավելացրեց Աբգարյանը:
Ի վերջո, նա քվեարկել է, սակայն` ստորագրելով նույն այն տողում, որտեղ եղել է հոր ստորագրությունը: «Իսկ անձնագրային տվյալներս ինչ-որ թղթի վրա գրեցին: Հուսով եմ, որ ե՛ւ իմ, ե՛ւ հորս քվեն կհաշվվի», - ասաց նա:
Իզաբելլա Աբգարյանը հույս հայտնեց նաեւ, որ իր հոր անվան դիմաց ոչ ոք չի ստորագրի, ինչը իրեն էին առաջարկել, իսկ ձայների հաշվարկման ժամանակ աչալուրջ կլինեն: