Մատչելիության հղումներ

Կովալենկոն հրաժեշտ տվեց Նալբանդյանին


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Կովալենկոյին արդյունավետ եւ ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավորման տարիներին հայ - ռուսական դաշնակցային, ռազմավարական գործակցությունը բոլոր բնագավառներում է՛լ ավելի է ամրապնդվել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ - ռուսական հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը ԱԳՆ-ի հուշամեդալ է հանձնել Վյաչեսլավ Կովալենկոյին` «հայ - ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրման համար»:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում Վյաչեսլավ Կովալենկոյին փոխարինելու է Իվան Վոլինկինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG