Մատչելիության հղումներ

ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկում են համագործակցել Ռուսաստանի հետ


Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի է ունեցել Բոստոնի մարաթոնի մահաբեր պայթյունների խնդրով քննարկում, որի ընթացքում մի խումբ կոնգրեսականներ առաջարկել են ահաբեկչության կանխարգելման խնդրում ավելի սերտ համագորշակցել Ռուսաստանի հետ։

Ամերիկյան քաղաքական շրջանակներն ափսոսանքով ընդունում են, որ ռուսական կողմը դեռ 2011 թվականին Հետաքննությունների դաշնային գործակալությանն ու Կենտրոնական հետախուզական վարչությանը նախազգուշացրել է Տամերլան Ցարնաեւի կասկածահարույց գործողություններից բխող վտանգի հավանականության մասին եւ նշում, են, որ անհրաժեշտ էր ավելի մեծ ուշադրություն հատկացնել Ռուսաստանից ստացված այդ տեղեկություններին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG