Մատչելիության հղումներ

Իսպանիայում գործազրկության մակարդակը ռեկորդային ցուցանիշի է հասել


Իսպանիայի գործազրկության մակարդակը այս տարվա առաջին եռամսյակում հասել է ռեկորդային ցուցանիշի. այդ երկրում գործազուրկ է ավելի քան 6 միլիոն մարդ։
Իսպանիայի ազգային վիճակագրական ինստիտուտը այսօր հաղորդագրություն է տարածել, նշելով, որ գործազրկության մակարդակը երկրում շարունակել է աճել՝ հասնելով 27.16 տոկոսի։
Իսպանիան, որի տնտեսությունը եվրոյի գոտում մեծությամբ չորրորդն է, 2008 թվականից չի կարողանում դուրս գալ ճգնաժամից եւ տնտեսական աճ ապահովել։
2007 թվականին Իսպանիայում գործազրկության մակարդակը կազմում էր 8 տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG