Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը սկսել է այցը Հարավային Կովկաս


Հակամարտությունների հարցով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշչիցան սկսել է իր այցը Հարավային Կովկաս՝ այսօր ժամանելով Ադրբեջան:

Նախատեսվում է, որ նա հանդիպում կունենա Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ն ներկայումս նախագահող Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարի այցի նախապատրաստությունը Հարավային Կովկաս, որը նախատեսված է հունիսին:

Ադրբեջանից հետո՝ ապրիլի 15-16-ը, Դեշչիցան կայցելի Վրաստան, Հայաստանում կլինի ապրիլի 16-17–ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG