Մատչելիության հղումներ

Գուրգեն Արսենյանը կմասնակցի նախագահի երդմնակալությանը


Գուրգեն Արսենյան, արխիվ
Գուրգեն Արսենյան, արխիվ
Քիչ առաջ Մարզահամերգային համալիր ժամանեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` ինչո՞ւ է եկել խորհրդարանի հատուկ նիստին, եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու Հայաստանի նախագահի երդմնակալության արարողությանը, Արսենյանը արձագանքեց, որ դա քաղաքական որոշման արդյունք չէ:

Պատգամավորի վկայությամբ` նախագահի երդմնակալությանը մասնակցության հարցով «Բարգավաճ Հայաստան»-ում քաղաքական որոշում չկա:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG