Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Հայաստանի երրորդ նախագահը երկրորդ անգամ պաշտոնապես կստանձնի պետության ղեկավարի պարտականությունները, տեղի կունենա վաղը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:
Ռուզաննա Ստեփանյան