Մատչելիության հղումներ

Ամերիկացի բարձրաստիճան զինվորականը ժամանել է Աֆղանստան


Գեներալ Մարտին Դեմփսի
Գեներալ Մարտին Դեմփսի
ԱՄՆ բարձրաստիճան զինվորականը նախօրոք չծրագրված այց է կատարել Աֆղանստան: ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին այսօր կհանդիպի ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հրամանատարության ներկայացուցիչներին, խորհրդակցություն կանցկացնի աֆղան պաշտոնյաների հետ:

Դեմփսիի հանդիպումների ընթացքում, ըստ ամենայնի, քննարկվելու է, թե որքան ամերիկացի զինվորական կմնա Աֆղանստանում` 2014 թվականին ամերիկյան զորամիավորումների դուրսբերումից հետո: Դեմփսիի այցի ընթացքում նաեւ գնահատական կտրվի աֆղանական պաշտպանական համակարգի գործունեությանը եւ երկիրը պաշտպանելու դրանց հնարավորություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG