Մատչելիության հղումներ

Իրանը հերքում է իր առնչությունը թալիշական ռադիոկայանի ստեղծմանը


Իրանի իշխանությունները պաշտոնապես հերքում են իրենց առնչությունը Շուշիից հեռարձակվող թալիշական ռադիոկայանի ստեղծմանը: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում Իրանի դեսպանությունը:

Հիշեցնենք, «Թալիշստանի ձայն» կոչվող ռադիոկայանը Լեռնային Ղարաբաղի տարածքից սկսեց հեռարձակվել մարտի 20-ից: Ենթադրվում է, որ ռադիոկայանի հիմնական ունկնդիրները պետք է լինեն Ադրբեջանի հարավում բնակվող թալիշական փոքրամասնության ներկայացուցիչները:

Ադրբեջանի կառավարության պաշտոնական տեղեկատվության համաձայն` երկրի տարածքում 112 հազար թալիշ է բնակվում: Թալիշ ակտիվիստների պնդմամբ` այդ թիվն առնվազն քառապատիկ ավելի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG