Մատչելիության հղումներ

Ադրբեջանում Նովրուզի օրերին ավտովթարներից 37 մարդ է զոհվել


Ավտոմայրուղի Ադրբեջանում
Ավտոմայրուղի Ադրբեջանում
Մահմեդական Նովրուզ-Բայրամ տոնի օրերին` մարտի 20-27-ը, Ադրբեջանում գրանցվել է շուրջ 100 ավտովթար, որոնց հետեւանքով զոհվել է 37, մարմնական վնասվածքներ ստացել` 144 մարդ: Այդ մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը` վկայակոչելով երկրի Պետական ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության տվյալները:

Անցած տարի Նովրուզի օրերին Ադրբեջանում արձանագրվել է 68 ավտովթար, որոնց հետեւանքով զոհվել է 17, մարմնական վնասվածքներ ստացել` 73 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG