Մատչելիության հղումներ

Կիպրոսը դեռ ունի ֆինանսական քաոսը կանխելու հույս


Կիպրոսի իշխանությունները հայտնել են, որ 10 միլիարդ եվրոյի օգնություն ստանալու հարցի շուրջ բանակցություններն այսօր թեւակոխել են չափազանց կարեւոր եւ բարդ փուլ։ Նախագահ Նիկոս Անաստասիադեսն այսօր մեկնում է Բրյուսել, որտեղ հանդիպելու է Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնյաներին։

Եվրոպական բանկը նախազգուշացրել է, որ վաղվանից կդադարեցնի արտակարգ կարգով Կիպրոսի բանկերին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը, եթե այդ երկրի իշխանությունները չհաստատեն ֆինանսական քաոսի կարգավորման ծրագիրը։ Այդ դեպքում Կիպրոսը սնանկ կհռչակվի եւ ստիպված կլինի լքել եվրոյի գոտին, ինչը կարող է ծանր հետեւանքներ ունենալ ոչ միայն գոտու մնացած երկրների, այլեւ ամբողջ միջազգային ֆինանսական համակարգի համար։

Այժմ քննարկվող տարբերակի համաձայն, Կիպրոսի բանկը միջոցներ խնայելու նպատակով կարող է 20 տոկոսով հարկել 100 հազար եվրո եւ այդ գումարը գերազանցող ավանդները։

Միջազգային վարկատուները պահանջում են Կիպրոսի իշխանություններից մոտ 6 միլիարդ եվրո հավաքել` 10 միլիարդի նոր վարկ տրամադրելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG