Մատչելիության հղումներ

Թաթուլ Մարգարյանը հանդիպել է Էդ Ռոյսին


Կոնգրեսական Էդ Ռոյսը ասուլիսի ժամանակ, արխիվ
Կոնգրեսական Էդ Ռոյսը ասուլիսի ժամանակ, արխիվ
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը անցած երեքշաբթի օրը հանդիպել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորանշանակ նախագահ Էդ Ռոյսի հետ:

Շնորհավորելով Ռոյսին Կոնգրեսի այս առաջատար հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին քաղաքական եւ տնտեսական աջակցություն ապահովելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` կոնգրեսական Ռոյսը հավաստիացրել է, որ պահպանելու է իր սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին եւ հայ ժողովրդին հուզող հարցերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG