Մատչելիության հղումներ

Սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն զգուշացնում է, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով գարնան ամիսներին հնարավոր են ափամերձ տարածքների եւ բնակավայրերի ջրածածկումներ:

Մարտի 15-17-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա՝ մարտի 12-ի համեմատ 8-10 աստիճանով:

Լրագրողների հետ հանդիպմանը նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը ընդգծեց, որ ջրհեղեղների վտանգ չկա, բայց մարտի 18-ին սպասվող տեղումները կարագացնեն բարձր ջերաստիճանի արդյունքում կիսահալված վիճակում գնտվող ձյան հալոցքը: Սրա հետեւանքով կբարձրանան գետերում ջրի մակարդակը, ինչն էլ կբերի ջրածածկումների առաջացման:

Արտակարգ իրավիճակների նախարարությունում նշում են, որ նման երեւույթ արձանագրվել է 2004 թվականին, երբ ձյան ծածկույթի բարձրությունը 2-3 անգամ փոքր էր, քան՝ ներկայումս: Այն ժամանակ պատճառված վնասի չափը կազմել էր մոտ 1.5 միլիարդ դրամ՝ ավերվել էին գյուղական տներ, վնաս էր պատճառվել գյուղատնտեսությանը: Ի դեպ, կառավարությունը այդ վնասը չէր փոխհատուցել:


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG