Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ի շենքի աճուրդը չկայացավ. այն կվաճառվի «Տանգո»-ին


Հայաստանի արտգործնախարարության շենքը
Հայաստանի արտգործնախարարության շենքը
Հայաստանի արտգործնախարարության շենքի այսօր նշանակված աճուրդը չկայացավ` գնորդի բացակայության պատճառով։

Հաշվի առնելով այդ հանգամանքը, որոշվեց շենքը վաճառել «Տանգո» ընկերությանը, որի հետ նախնական պայմանագիր էր կնքվել։

Նախնական պայմանագրով «Տանգո» ընկերությունը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների, պատկանում է արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին, կառավարության թիվ 2 մասնաշենքի համար պետք է վճարի 51 միլիոն 270 հազար 840 դոլարին համարժեք դրամ։

Անցած տարեվերջին Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել, հաշվի առնելով հասարակական դժգոհությունը, արտգործնախարարության շենքը վաճառել ոչ թե ուղղակի վաճառքի ձեւով, այլ` աճուրդով։


Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG