Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը խնդրել է վերանայել «ամուսնություն» բնորոշումը


ԱՄն նախագահ Բարաք Օբամայի վարակազմը դիմել է երկրի Գերագույն դատարան՝ խնդրելով փոփել ամուսնություն հասկացության բնորոշումը, որն այժմ դիտարկվում է որպես միմիայն կնոջ եւ տղամարդու միություն:

Դատավորներին Սպիտակ տունը խնդրել է վերանայել 1996 թվականին ընդունված ամուսնության պաշտպանության օրենքը, որն արգելում է միասեռ ամուսնությունները:

Բարաք Օբաման Միացյալ Նահանգների առաջին գործող նախագահն է, ով անցյալ տարի հանդես եկավ միասեռ ամուսնությունների արգելքը վերացնելու օգտին:

Ներկայումս միասեռ ամուսնությունները թույլատրված են երկրի միայն որոշ նահանգներում, իսկ դաշնային մակարդակում ապօրինի են համարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG