Մատչելիության հղումներ

Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան մերժում է Մոսկվա կամ Վաշինգթոն այցելելու հրավերը


Սիրիական ամենախոշոր ընդդիմադիր խումբը հայտարարել է, որ մերժում է Մոսկվա կամ Վաշինգթոն մեկնելու հրավերները:

Ուրբաթ օրը տարածած հաղորդագրությունում Սիրիական ազգային կոալիցիան հայտարարել է, որ հրավերները մերժելու պատճառը միջազգային արձագանքի բացակայությունն է կառավարական ուժերի կողմից հրթիռային հարվածներով Հալեպի «համակարգված փլուզմանը»: Կոալիցիան հայտարարել է նաեւ, որ չի մասնակցելու «Սիրիայի բարեկամներ»-ի միջազգային կոնֆերանսին, որը ծրագրված է անցկացնել հաջորդ ամիս Հռոմում:

Նշված հրթիռակոծության հետեւանքով, սիրիական ընդդիմադիր խմբերից մեկի տվյալներով, Հալեպում զոհվել է առնվազն 29 մարդ, իսկ վիրավորների թիվն անցնում է 150-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG