Մատչելիության հղումներ

Էլեկտրագնացք` Գյումրի - Սանահին - Գյումրի


Երկաթուղային կամուրջ Լոռու մարզում
Երկաթուղային կամուրջ Լոռու մարզում
Փետրվարի 18-ից Հարավկովկասյան երկաթուղին կգործարկի Գյումրի - Սանահին - Գյումրի էլեկտրագնացքը:

Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը իրականացնող ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ` էլեկտրագնացքը գործելու է ամեն օր:

Նոր էլեկտրագնացքի գործարկման պատճառով փոփոխվելու են նաեւ Գյումրի - Երեւան եւ Երասխ - Երեւան էլեկտրագնացքների չվացուցակները:

Հաշվի առնելով Բագրավան կայարանում եւ Շիրակավան կառամատույցում ուղեւորների հոսքի բացակայությունը՝ նշված վայրերում վերացվում են Երեւան - Գյումրի - Երեւան էլեկտրագնացքի կանգառները:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ընկերությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG