Մատչելիության հղումներ

Մեխիկոյի պայթյունի զոհերի թիվը հասավ 33-ի


Փրկարարները աշխատում են պայթյունի վայրում, Մեխիկո, 31-ը հունվարի, 2013թ.
Փրկարարները աշխատում են պայթյունի վայրում, Մեխիկո, 31-ը հունվարի, 2013թ.
Մեքսիկայի մայրաքաղաքում` Pemex պետական նավթային ընկերության կենտրոնական գրասենյակում հինգշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 33-ի, կան տասնյակ վիրավորներ։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Մեքսիկայի կառավարությունը երեկ խոստացել է պարզել` արդյոք տեղի ունեցածը ծրագրված հարձակմա՞ն, թե՞ ընկերության կողմից անվտանգության պատշաճ միջոցառումներ չձեռնարկելու հետեւանք է։

Ողբերգական պատահարի կապակցությամբ երեկ Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG