Մատչելիության հղումներ

Երեւանից Վանաձոր` կրկին 1200 դրամով


Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի երեկվա հրամանով Երեւան - Վանաձոր եւ Վանաձոր - Երեւան ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղիներում վերականգնվել է նախկին փոխադրավարձը՝ 1200 դրամ (մոտ 3 դոլար)։

Տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, նախարարը հրամանը ստորագրել է` հաշվի առնելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի առաջարկությունը եւ եզրակացությունը։

Նախարարության լրատվական ծառայությունը հիշեցնում է, որ բազմաթիվ քաղաքացիների մոտ դժգոհություն էր առաջացրել 2012 թվականի հունիսին` դեռեւս տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի օրոք, Երեւան - Վանաձոր եւ հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղիներում փոխադրավարձի բարձրացումը` դառնալով 1400 դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG