Մատչելիության հղումներ

Այսօր` Օբամայի պաշտոնակալության հանդիսավոր մասը


ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբամայի երդմնակալությունը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2013թ.
ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբամայի երդմնակալությունը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2013թ.
Այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի դիմաց նախատեսված է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի պաշտոնակալության հանդիսավոր արարողությունը։

Տարբեր գնահատականներով` արարողությանը ականատես կլինի 500-800 հազար մարդ, Վաշինգտոնում իրականացվում են անվտանգության խիստ միջոցառումներ:

Նախօրեին Սպիտակ տանը, բավական համեստ պայմաններում, տեղի էր ունեցել Միացյալ Նահանգների վերրընտրված նախագահի երդմնակալությունը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Օբամային, վերահաստատել է նրա հետ աշխատելու պատրաստակամությունը եւ կոչ արել մինչեւ ապրիլի 24-ը հանդիպել հայ համայնքի ղեկավարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG