Երեկ երեկոյան կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի պատվիրակության կազմում Երեւան ժամանած Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հանդիպումը:
Նախարարները քննարկել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպման եւ երկու երկրների վարչապետների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։
Նախարարները վերահաստատել են, որ երկու երկրների հարաբերություններում գոյություն չունեն խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով դրական լուծում են ստանում:
Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարները կշարունակեն քննարկումները փետրվարին նախատեսված` Էդվարդ Նալբանդյանի Վրաստան այցելության ընթացքում։