Մատչելիության հղումներ

Ընտրությունների կապակցությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել ՀՔԾ-ում


Իրավապահները Երեւանի ընտրատեղամասերից մեկում` 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ
Իրավապահները Երեւանի ընտրատեղամասերից մեկում` 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ
Հայաստանի նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման համակարգումն ու միասնական պրակտիկան ապահովելու համար գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի հետ համագործակցելու եւ նշված խախտումների փաստերով նյութերի նախապատրաստումն ու քրեական գործերի նախաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով, Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանի հրամանով ստեղծվել է ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների քննության մեթոդիկային տիրապետող քննիչների ներգրավմամբ աոանձին աշխատանքային խումբ:

Հատուկ քննչական ծառայության այսօրվա հաղորդագրության համաձայն` աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՔԾ-ի պետի տեղակալ Արմեն Նադիրյանը, խմբի կազմում են ՀՔԾ-ի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչներ Հեկտոր Սարդարյանը, Վարդան Հարությունյանը, Գաբրիել Պետրոսյանը, Հայաստանի Հանրապետության հատկապես կարեւոր գործերով քննիչներ Արամ Գրիգորյանը, Արշալույս Մինասյանը, Մուշեղ Բաբայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG