Մատչելիության հղումներ

Ավտովթարի հետեւանքով պայմանագրային զինծառայող է մահացել


Այսօր ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, վարորդ, շարքային Արթուր Գեւորգյանն իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոմայրուղում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով Գեւորգյանը տեղում մահացել է, իսկ կապիտան Հուսիկ Ջանիբեկի Ստեփանյանը ստացել է մարմնական վնասվածքներ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Ստեփանյանը գտնվում է Վայքի հիվանդանոցում, վիճակը գնահատվում է ծանր:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG