Մատչելիության հղումներ

Պրիշտինան արգելել է Սերբիայի նախագահին ժամանել Կոսովո


Պաշտոնական Պրիշտինան արգելել է Սերբիայի նախագահ Տոնիսլավ Նիկոլիչին ժամանել Կոսովո` ուղղափառ Սուրբ Ծնունդը տեղի սերբական տաճարներից մեկում նշելու նպատակով:

Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Կոսովոյի կառավարության փոխվարչապետը` հայտարարելով, թե սերբ պաշտոնյաները իրավունք կստանան մուտք գործել երկրի տարածք, եթե պաշտոնական Բելգրադը թույլատրի Կոսովոյի կառավարության անդամներին այցելել ալբանացիներով բնակեցված սերբական Պրեսովոյի շրջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG