Մատչելիության հղումներ

Բոհները վերընտրվել է Ներկայացուցիչները պալատի խոսնակի պաշտոնում


Օհայո նահանգից ընտրված կոնգրեսական Ջոն Բոհները (Հանրապետական) հունվարի 3-ին մեկնարկած նոր նստաշրջանի առաջին նիստում վերընտրվել է Միացյալ Նահանգների կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում:

Նիստի ժամանակ տեղի է ունեցել նաեւ նորընտրիր 12 սենատորների եւ 82 կոնգրեսականների երդմնակալությունը:

Անցած նոյեմբերին Բարաք Օբամայի վերընտրվելուց հետո նրա կուսակիցները ամրապնդեցին իրենց մեծամասնությունը Սենատում, մինչդեռ Ներկայացուցիչների պալատը շարունակում են վերահսկել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG