Մատչելիության հղումներ

Չավեսի փեսան պնդում է, որ նախագահը լավ վիճակում է


Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսի փեսան Թվիթերի իր էջում գրել է, որ իր աներոջ առողջական վիճակը բարելավվում է եւ հորդորել է «անտեսել չարագուշակ ասեկոսեները»։

Խորխե Առեացան, ով ամուսնացած է Չավեսի դստեր` Ռոզա Վիրգինիայի հետ, այդ մասին գրել է Կուբայից, որտեղ Վենեսուելայի նախագահը քաղցկեղի դեմ բուժման հերթական կուրսն է անցնում։

Անցած 18 ամիսների ընթացքում Չավեսը 4 անգամ վիրահատությըան է ենթարկվել։

Այսօրվա դրությամբ հայտնի չէ, թե արդյոք վերընտրված Չավեսն ի զորու կլինի մասնակցել իր իսկ պաշտոնամուտի հանդիսավոր արարողությանը, որը նախատեսված այս ամսվա ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG