Մատչելիության հղումներ

Էթիկայի հանձնաժողովը քննության է վերցրել Մհեր Սեդրակյանի հարցով դիմումը


«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը քննության է վերցրել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը խորհրդարանի հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանի միջեւ տեղի ունեցած սկանդալային միջադեպի կապակցությամբ:

Մոտ տասը օր առաջ խորհրդարանի շենքում Սեդրակյանը սպառնացել էր լրագրողին` մասնավորապես, ասելով. - «Դավայ, դավայ… յալլա… կտամ ծնոտդ պոկեմ, դավայ, թռի»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG