Մատչելիության հղումներ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը Սեդրակյանի հարցով դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով


«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով` խորհրդարանի հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանի միջեւ տեղի ունեցած սկանդալային միջադեպի կապակցությամբ:

Մոտ մեկ շաբաթ առաջ խորհրդարանի շենքում Սեդրակյանը սպառնացել էր լրագրողին` մասնավորապես, ասելով. - «Դավայ, դավայ… յալլա… կտամ ծնոտդ պոկեմ, դավայ, թռի»:

«Հույս ունենք, որ հանձնաժողովը կգնահատի դա, որ պատգամավորին ոչ հարիր վարքագիծ է եղել, եւ համապատասխան հետեւություններ կանի Մհեր Սեդրակյանը եւ մյուս նմանատիպ պատգամավորները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Թրասփարենսի ինթերնեյշնլ» կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը։

Մհեր Արշակյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե կսպասի Էթիկայի հանձնաժողովի արձագանքին, ապա որոշում կկայացնի` դիմե՞լ գլխավոր դատախազություն, թե՞` ոչ:

Օրերս մամուլը գրեց, թե Մհեր Սեդրակյանը մեկնել Միացյալ Նահանգներ` Ամանորը այնտեղ դիմավորելու համար:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG